Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ինչպե՞ս եք դիմակայում սթրեսին

Ինչպե՞ս եք դիմակայում սթրեսին

Գերժամանակակից այս աշխարհում մեզ «հանգիստ» չեն թողնում սթրեսները: Նրանք ամենուր են, ամեն քայլափոխին: Շրջապատն իր հերթին է նպաստում սթրեսային իրավիճակի ստեղծմանը: Իսկ ինչպե՞ս դուք դիմակայում այդ ամենին: 

 

Պատասխանեք թեստի հարցերին և կպարզեք:

 

1.Դեղատանը ձեզանից առաջ մի տատիկ է կանգնած և շատ երկար բացատրում է պրովիզորին թե ինչ է ուզում: Իսկ դուք շատ եք շտապում, ի՞նչ կանեք:

 

ա. անհամբերություն եք ցուցաբերում, տհաճություն արտահայտում.

բ. քաղաքավարությամբ ասում եք, որ կարելի է և արագացնել:

գ. համբերատարությամբ սպասում եք, թե երբ կվերջացնեն:

 

2.Աշխատանքային ընկերն ակնհայտորեն ուզում է ձեզ վրա բարդել իր պարտականությունների մի մասը: Ինչպե՞ս կվերաբերվեք:

 

ա. Վճռականորեն կհայտարարեք, որ մտադիր չեք նրա աշխատանքը կատարել:

բ.  Կհամաձայնեք օգնել այն դեպքում, եթե այն ձեզ համար այնքան էլ դժվար չէ:

գ.  Իհարկե կօգնեք, հնարավոր է, ինչ-որ ժամանակ դուք էլ օգնության կարիք ունենաք:

 

3.Մեծ լսարանի առջև ելույթ եք ունենալու: Ինչպե՞ս կպատրաստվեք:

 

ա. Հանգստացնող դեղամիջոցներ կվերցնեք:

բ. Հայելու առջև մի քանի անգամ կփորձեք ձեր ելույթը:

գ. Ամենայն մանրամասնությամբ կմտածեք թե ինչ եք հագնելու, ինչպիսի սանրվածք եք անելու:

 

4.Բացարձակապես ժամանակ չունեք, իսկ հարազատներից մեկը խնդրել է իրեն այցելել: Ինչպե՞ս կվարվեք:

 

ա. Կխնդրեք, որ ձեզ հանգիստ թողնեն:

բ.  Կփորձեք բացատրել իրավիճակը և խոստանալ, որ մի ուրիշ անգամ անպայման կայցելեք:

գ.  Ձեր օրվա ռեժիմի մեջ նրա համար մի փոքրիկ ՙպատուհան՚ կգտնեք ու կայցելեք, քանի որ հարազատները ձեզ հենց այնպես չեն խնդրում իրենց այցելել:

 

5.Գոյություն ունեցող մարդկային ֆոբիաներից ձեզ համար ամենահասկանալին համարում եք...

 

ա. Վախը սարդերից, այլ միջատներից:

բ.  Վախը բարձրությունից, աերոֆոբիան:

գ. Վախը մթությունից, այն էլ շատ փոքր տարիքում:

 

6.Ինչ-որ բանից ալերգիա ունե՞ք:

 

ա. Այո, ցանկացած առիթով ռեակցիան անմիջապես լինում է:

բ. Ժամանակ առ ժամանակ, միայն որոշակի պայմաններում:

գ. Ոչ մի բանից ալերգիա չունեք:

 

7.Հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու ձեր սեփական, ստուգված միջոցներն ունեք:

 

ա. Ծխախոտի տուփը և շատ սուրճ:

բ.  Զանգել մտերիմ մարդուն ու նրան պատմել բոլոր խնդիրները:

գ.  Զբաղվել սպորտով, զբոսնել, գիրք կարդալ:

 

8.Ձեզ մոտ տեղի ունեցածի անմտության զգացումն առաջանո՞ւմ է, երբ ցանկանում եք ամեն ինչի վրա «ձեռքը թափ տալ»:

 

ա.  Այո, և դա հաճախ է պատահում:

բ.  Միայն ծայրահեղ հոգնածության ժամանակ:

գ.  Ձեզ անծանոթ է նման վիճակը:

 

Ամփոփեք արդյունքները

 

Եթե գերակշռում են «ա» պատասխանները

 

Այնքան էլ հեշտ չեք ապրում: Անհանգստանում եք ցանկացած առիթով և ամենահասարակ խնդիրն ուռճացնում հասցնում եք տիեզերական մասշտաբների: Երբ ինչ-որ անկանխատեսելի բան է պատահում, անմիջապես իրադարձությունների զարգացման ամենաբացասական  տարբերակն եք պատկերացնում, չնայած, պարզվում է, որ ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ, ինչպես դուք էիք պատկերացնում: Ըստ երևույթին, հարուստ երևակայություն ունեք, բայց աշխատեք ամեն դատարկ առիթով ձեզ չտանջել:

 

Գերակշռում են «բ» պատասխանները 

 

Հազվադեպ եք կորցնում ինքնատիրապետումը: Այնքան էլ շատ չեն այն հանգամանքները, որոնք ստիպեն ձեզ ափերից դուրս գալ: Նույնիսկ անսպասելի իրավիճակներում կարողանում եք սառնասրտորեն դատել: Այնուամենայնիվ, բավական զգացմունքային եք, երբեմն հուզվում եք շատ փոքրիկ բանից: Բայց, անմիջապես զսպում եք հույզերը և նորից սառնասիրտ մարդու կերպարի մեջ մտնում: Շատ քչերը կարող են գուշակել, թե ինչ փոթորիկ կա ձեր հոգում:

 

Գերակշռում են «գ» պատասխանները

 

Ինքնատիրապետումը պահպանելու մեծ ընդունակություն ունեք: Միշտ հանդարտ եք, երբեք խուճապի չեք մատնվում, ամեն ինչի հանդեպ սեփական կարծիքն ունեք: Ձեր աշխարհընկալումը շատ ներդաշնակ է, այնտեղ ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի: Տեղի ունեցածի հանդեպ փիլիսոփայական վերաբերմունքը, չափավոր հեգնանքը, առողջ սկեպտիցիզմը օգնում են ձեզ հաղթահարել կենսական դժվարությունները: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. kakprosto.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ